Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը' ծննդավայրի, ընտանիքի, հեղինակային երգերի, սպասվելիք մենահամերգի, ծովափնյա հանգստի, իր եւ եղբոր' Արթուրի կառուցած առանձնատան, այն նվիրելու, երեխաների դժգոհությունների եւ դրան ի պատասխան' կնոջ՝ Սաթենի գոհունակ ժպիտի մասին, BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:
- Քանդակագործությունն ու սպորտը հոգեհարազատ էին Ձեզ, բայց ընտրեցիք երգչի ճանապարհը։ Ինչպե՞ս եղավ։
-Ոչինչ պլանավորված չի եղել: Փոքր հասակում շատ հետաքրքրասեր երեխա եմ եղել, սիրել եմ նկարչությունը, զբաղվել եմ սպորտով, իսկ քանդակագործությունը առանձնահատուկ ձեւով եմ սիրել։ Ժամանակի հետ այնպես ստացվեց, որ զբաղվեցի եւ սպորտով, եւ քանդակագործությամբ, եւ նվագում էի կիթառ։ Ընդունվելով Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Հրազդանից եկա Երեւան։ Երեւանը այդ ժամանակ մեծ քաղաք էր։ Դե, պատկերացրեք, մենակ տղա` մեծ քաղաքում. հեշտ չէր, բայց քիչ ժամանակում կարողացա ունենալ իսկական ընկերներ, նույնիսկ ավագ ընկերներ։ Իսկ ինչո՞ւ սկսեցի երգել, որովհետեւ առաջին հերթին ինձ աշխատանք էր պետք։ Շատ դժվար տարիներ էին, պատերազմը նոր էր ավարտվել, եւ հարկավոր էր աշխատել, ապրել։ Գնացի «Ամադեուս» երաժշտական ակումբ, որն այդ ժամանակ միակ ակումբն էր, եւ այնտեղ շատ անվանի երգիչներ են երգել։ Իմ առաջին երգը՝ «Բայց դու չես գալիս»- ը, ստեղծվեց, իսկ նպատակն աշխատանքն էր. ես երբեք մեծ բեմեր չեմ երազել։ Ընդունվեցի աշխատանքի, իսկ հետագայում նոր արդեն ընդունվեցի Երգի պետական թատրոն… Ասես մի բան ինձ բերեց ու հասցրեց այդտեք: Սնահավատ չեմ, բայց կարծում եմ` մի բան կար, որ ես հասա այստեղ(ժպտում է,-հեղ.):
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։