Ֆրանսիական Saint Laurent նորաձեւության տունը ներկայացրել է կոշիկի ոչ սովորական մոդել: Խոսքը բարձրակրունկ անվիկավոր չմուշկների մասին է. որոնք դարձել են մակնիշի նոր հավաքածուի բաղկացուցիչ մասը: Այդ մասին հայտնել է The Dazed-ը: 
Կոշիկն ստացել է Anja 100 Patch Pump Roller անվանումը, գինը 2640 դոլար է: Կոշիկներն արդեն հայտնվել են վաճառքում եւ ներկայացված են միայն ֆիրմային խանութներում:

 

Saint Laurent նորաձեւության տունը 1962 թվականին հիմնվել է Իվ Սեն-Լորանի կողմից՝ Պիեռ Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն Լորանը որոշում է ընդունել թողնել գործը եւ իր բրենդը վաճառել է Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին: Ներկայում ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Էնթոնի Վակարելոն: