«Տղամարդու աչքով» խորագրի ներքո Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց` ըստ հայտնի տղամարդկանց։ Այս անգամ զրուցել ենք դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հետ։ Վերջինս նշեց, որ հայկական շոու բիզնեսում կանայք տարեցտարի ավելի ոճային են դառնում, սակայն, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, քիչ են իրական աստղերը։

 

«Ես շատ էի ուզում առանձնացնել կանանց դերասանական ոլորտից, օպերային արվեստից։ Կուզեի նրանք ավելի փախած մտածեին, սակայն  չգտա` ում կարող եմ ներկայացնել»,– ասաց Արմանը և ներկայացրեց իր կարծիքով` հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց։

 

Ի դեպ, նա առանձնացրեց նաև Սիրուշոյին` որպես ոճային կին, սակայն եռյակում չներառեց, քանի որ բոլոր տղամարդիկ առանձնացնում են Սիրուշոյին։ Այնուամենայնիվ, Արմանը նկատեց, որ շատ է գնահատում Սիրուշոյի ոճում հայկական նախշերի ու զարդերի առկայությունը։

 

Լիլիթ Հովհաննիսյան

 

Լիլիթը շատ աշխատասեր է. ուսումնասիրում է, ընտրում, ինքն է կարում իր զգեստները։  Նա շատ է աշխատում իր բեմական կերպարների վրա, ուսումնասիրում է` դիզայներներն ինչ են անում, ներկայացնում է իրենը։ Ունի ոճի զգացողություն։

 

 

Լուսինե Թովմասյան

 

Լուսինեն Հայաստանը ներկայացրել է միջազգային հարթակներում։ Կան մոդելներ, որոնք գեղեցիկ են, որովհետև դիզայներներն իրենց գեղեցիկ են հագցնում, սակայն իրական կյանքում շատ տգեղ են հագնվում։ Լուսինեն այն մոդելներից է, որոնք ունեն իրենց անհատական ճաշակը։ Նա հետևում է նորաձևությանը, սակայն այդ ամենը ներկայացնում է իր անհատական ոճի մեջ։

 

 

 

Նյութն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում ;