«Աբսուրդ է, ինչպես կարող են նման անհեթեթություններ ասել, նման բան չկա»,-Asekose.am-ին ասաց ակրոբատուհի, պարուհի, երգչուհի Թինա Քեյը՝անդրադառնալով այսօր համացանցում հայտնված իր՝ ընտանիք քանդելու և ուրիշ տղամարդուց երեխա ունենալու մասին հրապարակմանը:

 

Թինայի խոսքով' իրեն չեն անհանգստացնում նման հրապարակումները, քանի որ ինքն արդեն սովորել է և այս գրառումն էլ Թինայի համար զարմանալի չէր:

 

«Հետաքրքիր է՝ որտեղից նրանց այդ տեղեկությունը, ինչպես կարող են դա ապացուցել: Սկզբում ինձ բաժանում էին ամուսնուցս, իսկ հիմա էլ ասում են, թե երկրորդ երեխաս մի տղամարդուց է, ով ամուսնացած է եղել և 4 երեխաների հայր է: Գոնե մի փոքր իրականությանը մոտ լիներ, ինչու հենց 4 երեխայի հայր և ոչ թե 5 կամ 6: Ես 37 տարեկան, շատ հանգիստ ու պարկեշտ կին եմ, ով իր ժողովրդի համար անձնանվեր աշխատել է, երբևէ թույլ չի տվել որևէ մեկի հասցեին, որևէ վիրավորական բան, ես ոչ մեկի կյանք չեմ ներխուժում, մեր ժողովուրդը պետք է ուրախանա, որ մեր արտիստերն ունեն ընտանիքներ, և այս դեպքում ինձ պետք է շնորհավորանքներ գրեին ու հաճելի պահեր պարգևեին»:

 

Հիշեցնենք, որ համացանցում գրառում էր հայտնվել «Թինա Քեյն ընտանիք է քանդե՞լ և որդի ունեցել 4 երեխաների հորի՞ց» վերնագրով, որում նշվում էր , որ Թինան որդի է պարգևել ոչ թե իր ամուսնուն, ինչպես ինքն է նշում, այլ մեկ այլ ամուսնացած տղամարդու, ով 4 երեխաների հայր է: Հեղինակի խոսքով՝ Թինա Քեյն ընտանիք քանդելուց հետո տեղափոխվել է Մոսկվա:

 

Հեղինակ՝Ա.Հարությունյան