Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որով նա մասնակցել է1984թ.-ի Օլիմպիական խաղերի եզրափակիչին, աճուրդում վաճառվել է ռեկորդային  գնով: Այս մասին թվիթերյան  իր էջում գրել է ESPN -ի լրագրող Դարեն Ռովելը:

Մարզաշապիկը վաճառվել է 274 հազար դոլարով:

Նշենք, որ 1984թ.-ի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականը նվաճել էր ոսկե մեդալ:

Բասկետբոլի խաղային մարզաշապիկների աճուրդով վաճառքի նախորդ ռեկորդը նույնպես Ջորդանինն է. «Չիկագո բուլս»-ի կազմում վերջին խաղի մարզաշապիկը 2015 թ-ին վաճառվել է 173 հազար դոլարով: