«Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 6-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում: Այդ օրը շոու ծրագրում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովան:
Հատուկ միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով երգչուհին հաշված օրեր անց կժամանի Հայաստան:
Յուլիա Սամոյլովան ծնվել է Ուխտա քաղաքում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում: Վաղ տարիքում Յուլիան մասնակցել է տարբեր մրցույթների: Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում: 2008 թվականին հիմնադրել է «TerraNova» խումբը: Խումբն իր գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը: Սամոյլովան հասել է մինչև Ալլա Պուգաչովայի «Ֆակտոր Ա» ծրագրի երրորդ սեզոնի եզրափակիչը: Պուգաչովան անձամբ արժանացրել է նրան «Ալլայի ոսկե աստղ» մրցանակի:
«Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը և այլք:
Մրցույթի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։