Այսօր Անուշիկ Ալավերդյանի ծննդյան օրն է: ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ և պարզեց թե այս գեղեցիկ առիթն ինչպես է նա նշելու:
Երգչուհին, որ ուներ շատ լավ տրամադրություն մեզ հետ զրույցում ասաց, որ րոպեներ անց ճանապարհվում է Ծաղկաձոր և այնտեղ է անցկացնելու իր տարեդարձը: Անուշիկը պատահաբար չի ընտրել մեր հանրապետության այդ քաղաքը: Այսօր այնտեղ կայանալու է նաև Ռեինկարնացիա խմբի համերգը, ում անդամների հետ էլ նա նշելու է իր ծննդյան օրը:
Անակնկալ նվերների մասին հարցին, Անուշիկն առանձնացրեց ծննդյան տորթը, որն իրեն ԱՄՆ-ից ուղարկել են եղբայրը, նրա կինն ու երեխան:
ArmStar.am-ը շնորհավորում է Անուշիկ Ալավերդյանին և մաղթում նորանոր հաջողություններ: Երգչուհու ծննդյան մասին այլ մանրամասներ ու նկարներ մեր ընթերցողներին կներկայացնենք առաջիկայում: