Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ երդում է տվել Ջորջ Քլունին: Դերասանը տեսաուղերձ է ձայնագրել, որում ասված է. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի՝ պահել խոստումը՝ Ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի»: