8 ամսական Չահաթ Քումարը, ով ապրում է Հնդկաստանի Փենջաբ նահանգում, տառապում է մորբիդային ճարպակալմամբ և կշռում է մոտ 20 կգ:

Մորբիդային ճարպակալման հետեւանքով երեխան մշտապես դժվար է շնչում ու քնում:

Աղջկա հայրը՝ Սուրաջ Քումարը պատմել է, որ նա լույս աշխարհ է եկել նորմալ քաշով, բայց արդեն 4 ամսականում սկսել է կտրուկ գիրանալ: Այսօր նրա քաշը մոտ է 20 կգ-ին, որը համարժեք է 4 տարեկան փոքրիկի քաշին: Աղջիկը մշտապես լրացուցիչ կերակրում է պահանջում և շարունակում է գիրանալ՝ ցուցադրելով օրեցօր աճող ախորժակ: Այսօր նա 4 անգամ ավելի շատ սնունդ է ուտում, քան նրա տարիքի մյուս երեխաները:

Աղջնակի մայրը նշել է, որ մինչեւ Չահաթի ծնվելը որդի է ունեցել, որը կարճ ժամանակ անց մահացել է: Եվ հիմա կինը սարսափում է, քանի որ դստեր առողջությունը նույնպես լուրջ մտահոգություններ է առաջացնում: