Որովայնը մարմնի այն հատվածն է, որտեղ ժամանակի ընթացքում հավաքվում են ճարպեր և շատ հեղուկ է մնում:

 

Կենսակերպը, սնվելու առանձնահատկությունները և ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ նպաստում են նրան, որ որովայնի հատվածում հավաքվում է ճարպ և հեղուկ, ինչը որովայնը փքված է դարձնում:

 

Դրանից ազատվելու համար պետք է հետևել որոշակի խորհուրդների:

 

 


1. Մի չարաշահեք աղի օգտագործումը: Շատ կարևոր է նվազեցնել աղի օգտագործումը և այն փոխարինել այլ համեմունքներով, որոնք լավացնում են համը: Աղի շատ օգտագործումն օրգանիզմում հեղուկի մնալու հիմնական պատճառներից մեկն է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել մթերքներ, որոնք հարուստ են կալցիումով, ինչը հավասարակշռում է օրգանիզմում աղի պարունակությունը և օգնում է հավասարակշռել օրգանիզմի թթվային հավասարակշռությունը:

 

2. Սպորտով զբաղվեք: Ճարպերի պարունակությունը նվազեցնելու և հարթ որովայնի հասնելու առավել արդյունավետ միջոց է ֆիզիկական վարժություններ անելը: Իդեալական է աերոբիկայով զբաղվելը, ինչպես նաև պրես անելը՝ մկանները տոնուսում պահելու համար:

 

3. Շատ ջուր խմեք: Քաղցած ժամանակ մեկ բաժակ ջուր խմեք, որպեսզի ազատվեք օրգանիզմում հեղուկի մնալուց: Ջուրը լավացնում է նյութափոխանակությունը և նպաստում է ճարպերի այրմանը:

 

4. Ավելի շատ օգտագործեք բնական միզամուղներ: Միզամուղ միջոցները հիանալիորեն հաղթահարում են օրգանիզմում հեղուկի մնալու խնդիրը և օգնում են դուրս բերել տոքսինները, ինչը կարող է կապված լինել քաշի ավելացման հետ: Ավելի շատ օգտագործեք այնպիսի բնական միզամուղ միջոցներ, ինչպիսիք են անանասը, կանկարը, ձմերուկը, ծնեբեկը և այլն:

 

5. Լավ քնեք: Լավ քնելու սովորությունը շատ պարզ միջոց է՝ որովայնի շրջանում ճարպից ազատվելու և, ընդհանուր առմամբ, նիհարելու համար: Վեց ժամից քիչ քնելն առաջացնում է կորտիզոլ հորմոնի առաջացմանը, ինչը նպաստում է որովայնի հատվածում ճարպերի առաջացմանը:

 

6. Ճիշտ սնվեք: Շատ կարևոր է փոխել սովորությունները և սննդակարգից բացառել բոլոր մթերքները, որոնք նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը: Դրանց փոխարեն շատ բանջարեղեն, մրգեր կերեք: Շատ կարևոր է ուտել հաճախ, բայց փոքր չափերով: Ոչ մի դեպքում բաց մի թողեք նախաճաշը: