Շատերն իրենց փորձից գիտեն, թե ինչ բան է անքնությունը: Անքնությունը հյուծում է օրգանիզմը, ընկնում է աշխատունակությունը և տրամադրությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է բուժման ճիշտ միջոց գտնել, այլապես առողջությունը վտանգված կլինի: Այդ հարցում կարող են օգնել ժողովրդական բժշկության փորձված միջոցները:
• Անքնությունից ազատվելու համար անհրաժեշտ է թասի մեջ տաք ջուր լցնել, ավելացնել 3 ճ.գ. աղ և ոտքերը մինչև կոճերը մտցնել ջրի մեջ: 20 րոպե լոգանք ընդունեք՝ քիչ-քիչ տաք ջուր ավելացնելով: Այնուհետև ոտքերը լվացեք մաքուր ջրով: Եթե ոտքերը տաքացել են՝ օգտագործեք սառը ջուր, իսկ եթե ոչ՝ տաք:
• Անքնության դեպքում բարձի տակ թանզիֆով փաթաթած օշինդր (полынь) դրեք, քնից առաջ մատներով տրորեք և մի քանի րոպե շնչեք բույրը: Կարելի է նաև օշինդրի թուրմ խմել:
• Անքնության դեպքում կօգնի նաև սամիթի թուրմը: 1ճ.գ. սամիթի վրա 300մլ եռման ջուր լցրեք, թրմեք 15-20 րոպե: Խմեք օրը 2 անգամ՝ առավոտյան և անպայման քնից առաջ:
• Անքնության դեպքում օգնում է նաև գայլուկի (хмель) կոներից թեյը: 1 ճ.գ. կոների վրա 200մլ եռման ջուր լցրեք, թրմեք և խմեք քնելուց առաջ:
• Խորհուրդ է տրվում նաև քնելուց առաջ մեկ բաժակ տաք կաթ խմել: Կաթի մեջ կարող եք ավելացնել 1 թ.գ. սերուցքային կարագ և 1 թ.գ. մեղր:
• Անքնությամբ տառապելու դեպքում քնից առաջ օդափոխեք սենյակը: Հետևեք, որ բարձը հարմարավետ լինի:
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Առո՛ղջ եղեք:
ԲԱՐՈՄԵՏՐ