Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն այսօր տոնում է ծննդյան 29-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ծննդյան անակնկալների ևամենամեծ ցանկության մասին:
«Ծննդյանս անակնկալները սկսվել են դեռ երեկ կեսօրից. Նկարահանման էի, երբ մայրս զանգեց ու ասաց, որ իմ շատ սիրելի պայծառատես Անի Գրիգորյանն ինձ ծաղիկներ, տորթ ու լիքը արջուկներ է ուղարկել: Անիի հետ վաղուց ենք ընտանիքներով մտերիմ, և նրա այդ անակնկալն ինձ համար իսկապես շատ հաճելի էր: Կեսգիշերին էլ մայրս էր անակնկալներ պատրաստել ինձ համար, նա ինձ դիմավորեց իմ սիրելի ծաղիկներով, նա շնորհավորեց ինձ, ինչը շատ հուզիչ էր ինձ համար: Անակնկալների շարքում կա եւս մեկը, որի մասին չեմ բարձրաձայնի, չեմ խոսի նաեւ, թե ում կողմից է այն եղել, միայն կասեմ, որ ես շատ երջանիկ եմ»,- պատմեց Նաիրան:
29-ամյա դերասանուհին տոնական օրը կնշի մայրիկի, ընկերների ու փոքրիկի ընկերակցությամբ: Ի դեպ՝ 1.3 տարեկան աղջիկը մայրիկին հասցրել է շնորհավորել երգելով.
«Քիչ առաջ «Happy Birthday to you» երգը միացրեցի, աղջիկս սկսեց զուգահեռ երգել: Այնպես որ, ամենաթանկ շնորհավորանքն արդեն ունեմ: Նա, իհարկե, չի հասկանում, որ այսօր մայրիկի ծննդյան օրն է, բայց երեւի տոնական տրամադրությունը զգում է»,- նշեց հոբելյարը:
Խոսելով անցած ճանապարհից՝ Նաիրան նկատեց.
«Որոշ իմաստով կցանկանայի փոխել անցյալում ինչ-որ բաներ, բայց որոշ իմաստով էլ՝ ոչինչ չէի փոխի, քանի որ իմ անցած ճանապարհի բոլոր թերություններով ու առավելություններով եմ հասել այս կետին, իսկ այս կետում ես ինձ երջանիկ եմ զգում: Թերեւս միայն կցանկանայի փոխել ժամանակաշրջանները, օրինակ, կցանկանայի տեղեկանալ, թե ինչ է սպասվում ինձ առաջիկայում: Տեսակով անհամբեր մարդ եմ, ինչը երբեմն ինձ շատ է խանգարել, բայց պետք է նաև անկեղծորեն խոստովանեմ, որ կենսափորձս ինձ ավելի իմաստուն է դարձել, հիմա փորձում եմ շտկել ու ավելի քիչ անհամբեր լինել»:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: