Չինաստանի Սիչուանի նահանգում մեծ պանդաների պահպանման և ուսունասիրման կենտրոնում դեկտեմբերի 28-ին սատկել է Պանպան մականունով 31 տարեկան արու պանդան, որն ամենածերն էր աշխարհում: Այդ մասին գրել է Global Times թերթը:

«Սիչուան ցզայսյան» տեղական հրատարակության տվյալներով՝ պանդան ստամոքսի ուռուցք ուներ, և արուի առողջական վիճակը արագորեն վատթարանում էր: Անձնակազմը հնարավոր ամեն բան արել էր, բայց կենդանուն փրկել չի հաջողվել:

Նշվում է, որ Պանպանը 130 արյունակից հետնորդներ է թողել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: