Աշխարհի ամենաերջանիկ մարդը պատմել է, թե որն է իր երջանկության գաղտնիքը:


Սակայն ոչ բոլոր մարդկանց է հաջողվում հասնել այդպիսի վիճակին, քանի որ մեզ ամեն օր շրջապատում են հոգսերը, մտքերը: Կարելի՞ է արդյոք երջանիկ դառնալ: Իհարկե կարելի է, պնդում է դրական հոգեբանության և հումորի մասնագետ Վիլիբալդ Րուհը: Նա համարում է, որ հումորը և ծիծաղը կարող են իրական հրաշքներ գործել տրամադրության հետ:

 

Ահա մի քանի վարժություն, որոնք կօգնեն երջանկանալ:


Երեք ծիծաղելի բան

Ծանր աշխատանքային օրից հետո տուն վերադառնալուց հիշեք 3 զվարճալի բան, որոնք եղել են այդ օրը: Հոգեբանը խորհուրդ է տալիս ոչ միայն եղած իրադարձությունները, այլև զգացողությունները, որոնք դուք այդ ժամանակ ունեցել եք:

 

Կազմեք ծիծաղելի իրավիճակների գրաֆիկ

Ծիծաղը պետք է ուրախացնի, սակայն այն չպետք է անվերահսկելի լինի: Գրառեք բոլոր ծիծաղելի կատակները և իրավիճակները օրվա վերջում: Գրաֆիկ կազմեք, որը կօգնի հետևել ծիծաղի դինամիկիային շաբաթվա ընթացքում:

 

Ուրախությունը կյանք մցրեք

Հումորը պետք է լինի յուրաքանչյուր օր: Թող դա լինի կատակների, զավեշտների, կատակերգության դիտման տեսքով: Կարևորը` որքան հնարավոր է հաճախ իքներդ ձեզ ուրախության առիթ ստեղծեք:

 

Պահեք հիշողությունները

Եկեք անվանենք դա ձեր հիշողությունների հավաքածու: Ծիծաղելի պահերի մասին գրառումները կարելի է դարձնել իրական հուշապատումներ:

 

Սթրեսի դեմ լավագույն «հակաթույնը» հումորն է

Նույնիսկ ամենադրական օրը մեզ կարող են հետևել սթրեսային իրավիճակները, և, իհարկե, լավագույն դեղը լինելու է ծիծաղը: Պետք է վարժվել նախքան գործնականին անցնելը. գրեք ինչպես եք իրականում հաղթահարել սթրեսը և ինչպես դրանից կարելի է ազատվել հումորի օգնությամբ: Շուտով դուք կկարողանաք գործնականորեն կիրառել այդ փորձը:

 

Եվ հիշեք, որ փոփոխությունները կլինեն արդեն մոտ ապագայում, սակայն, եթե հումորը լինի բարի և դրական: Հեգնանքը և ծաղրը չեն օգնի ձեզ մոտենալ երջանկությանը: