Ավիավթար

1991 թ.-ի դեկտեմբերի 23-ին փորձնական թռիչքի ժամանակ Piper Aircraft ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ազգային Անվտանգության խորհրդի տվյալներով օդաչուները ինքնաթիռում մի կին և մի տղամարդ էին: Փաստերի համաձայն ինքնաթիռի աջ թևը եղել է վնասված և ինքնաթիռը ընկել է Ֆլորիդայի տարածքի Ռեինբոու լիճը:

Հետախուզման արդյունքում պարզ դսարձավ, որ երկու տուժածներն էլ եղել են կիսամերկ , իսկ դիմացի աջ կողմի նստարանը՝ իջեցված դիրքում: Տուժածներից և ոչ մեկը կապած չի եղել անվտանգության ամրագոտիները:

Փորձագետների վերլուծության արդյունքում պարզ դարձավ , որ վթարի հավանական պատճառ է դարձել այն, որ օդաչուներից մեկը հրահրել է մյուս օդաչուին կատարել մի գործողություն, որը ոչ մի կապ չի ունեցել թռիչքի հետ:

Արյունախում առյուծը

Աֆրիկայի հայտնի տուրիստական վայրում՝ Կարիբայում՝ թփուտներում զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու ժամանակ գիշատիչ կենդանիների արքայի կողմից սպանվել է Շարայ Մավերա անունով մի կին:

Զուգընկերոջ վկայություններին համաձայն, ում անունն այդպես էլ հայտնի չէ, նա լսել է բարձր բղավոց և բնազդաբար վազել անցորդներից օգնություն խնդրելու:

Խնդիր է դարձել այն, որ տղամարդը եղել է ամբողջովին մերկ, իսկ անցորդները նրան խելագարի տեղ են դրել: Մինչ ոստիկանության ժամանելը, կինն արդեն սպանված էր: Պետք է նշել, որ առյուծները շատ հաճախ են հարձակվում մարդկանց վրա այսպիսի վայրերում, այդ պատճառով տեղի իշխանությունները չեն հոգնում զգուշացնել զերծ մնալ բնության գրկում սիրային խաղերից:

Մահացու գնացքը

Սուր զգացողություններ որոնող մի զույգ որոշել է սեքսով զբաղվել երկաթգծերի վրա: Հետաքրքրությունը ճակատագրական դարձավ երկու սիրահարների համար: Անցնող գնացքը սպանեց կնոջը և կտրեց զուգընկերոջ ոտքերը:

Ինչպես ներկայացված է Ներքին գործերի նախարարության վերլուծության մեջ, զույգին չի հաջողվել զսպել իրենց բնական կիրքը:

Ջրհորը

Իսպանիայի Սիուդադ Ռեալ հրապարակում քսանմեկամյա Էդելիա Լապոնտեն իր սիրեցյալի հետ գտել են մի գողտրիկ անկյուն և անցել գործի: Զույգին հուսահատեցրել է ոչ շատ ամուր փակված ջրհորը: Աղջիկը ընկել է ջրհորը, իսկ տղան խուճապի մատնված փախել: Չնայած նա չի մոռացել ոստիկանությանը պատահարի մասին անանուն հաղորդագրություն ուղարկել: Ոստիկանությանը հաջողվեց դուրս հանել կիսամերկ կնոջը, ով լավ լողալ իմանալու շնորհիվ փրկվել էր և բարեբախտաբար գլխով չէր հարվածել որևէ տեղ:

Վիբրացիոն ներքնազգեստ

Ուելսում երեսուներեքամյա տնային տնտեսուհին սուպերմարկետում կորցրել է գիտակցությունը: Ուշաթափության  պատճառ է դարձել այն , որ տուժածը կրել է վիբրացիոն ներքնազգեստ: Ականատեսների վկայությամբ` մինչ շտապ օգնության ժամանելը կնոջ հագուստից տարօրինակ ձայներ են լսվել: