Ժերար Դեպարդյեն, ով վերջերս ՌԴ քաղաքացիություն է ստացել, գրանցվել է Մորդավիայում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
«Կեցցե Ռուսաստանը, կեցցե Մորդավիան: Այս շրջանը չունի նավթ ու գազ, բայց այն հարուստ է իր մարդկանցով»,- ասել է Դեպարդյեն:
Այսուհետ Ժերար Դեպարդյեն գրանցված է Սարանսկ քաղաքի Դեմոկրատիչեսկայա փողոցի առաջին շենքում: Այս հասցեով Դեպարդյեն խոստացել է սեփական տուն կառուցել: