Կարմրահեր
Կարմրահեր մազերով աղջիկները տարբերվում են համառությամբ և բռնկուն բնավորությամբ: Եթե աղջկա գլուխը «քառակուսի» ձև ունի, ապա նա կարող է հաջողության հասնել «տղամարդկանց» մասնագիտություններում, իսկ օվալաձև գլուխ ունեցող աղջիկները ստեղծագործ անհատներ են և հակում ունեն դեպի պոեզիան:Կարմերահեր աղջիկները փոխզիջման չեն գնում, չեն վախենում վտանգներից, հաճախ պրակտիկ չեն և բռնկուն են էմոցիաների հարցում: Համբերությունը նրանց տրված չէ, փոխարենը նրանք ունակ են բարեհոգի քայլերի, և հաճախ նրանց մեջ միահյուսվում են քնքշությունն ու կիրքը: Նրանք երազում են իրենց տեսնել բիզնես-կնոջ դերում և հաճախ առաջնորդ են դառնում շրջապատում:
Կարմրահեր մազերով աղջիկներին համապատասխանում են բարձր հասակով և ակտիվ բնավորությամբ տղաները:
Շիկահերներ
Շիկահեր աղջիկները բարեհոգի են, երազկոտ, զգացմունքային և անկայուն: Նրանք հաճախ են ունենում տրամադրության անկումներ և հակված են միշտ ձգտել կատարելության: Չնայած տարածված կարծիքի' շիկահեր աղջիկներն ընդհանրապես փառասեր չեն և շատ հաճախ աչքի են ընկնում իրենց համեստությամբ: Նրանք այդքան էլ աշխատասեր չեն, բայց լավ ղեկավարի պայմաններում հիանալի աշխատող են: Ռոմանտիկ շիկահերները սիրում են պոեզիա, նախընտրություն են տալիս թեթև ու նուրբ երանգներին:
Նրանց կողքին պետք է լինեն այնպիսի տղաներ, ովքեր կկարողանան հարաբերություններում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել:
Թխահերներ
Բնավորության ուժով թխահերների հետ ոչ մի տղամարդ չի կարող համեմատվել: Կարելի է միայն նախանձել նրանց համբերությանն ու նպատակասլացությանը: Նրանք կանգ չեն առնում ոչ մի բանի առջև և համառորեն քայլում են դեպի իրենց նպատակները: Իզուր չեն նրանք հաճախ կայանում քաղաքականության և դիվանագիտության մեջ: Նրանք սիրում են իրենց աշխատանքն ու ցանկացած շրջապատին նախընտրում են միայնակությունը կամ մտերիմ ընկերների նեղ շրջանակը:
Իհարկե, նման ուժեղ աղջիկները հաճախ վախեցնում են տղամարդկանց, ինչի պատճառով ամուսնանում են ուշ տարիքում: Բայց հանգիստ ու փափուկ բնավորություն ունեցող տղամարդը կարող է հիանալի զույգ լինել թխահեր կնոջ համար:
Շագանակահերներ
Շագանակահեր աղջիկները տարբերվում են առույգ, բայց կայուն բնավորությամբ, սիրում են բացահայտել աշխարհը, ճանապարհորդել, միշտ ինչ-որ նոր բան սովորել: Դա նրանց մոտ հիանալի է ստացվում աշխատասիրության շնորհիվ: Նրանք հիանալի ներգրավվում են ցանկացած շրջապատի մեջ' շնորհիվ իրենց կենսասիրության և անմիջականության: Դրա հետ մեկտեղ, նրանք գիտեն, թե որտեղ է իրենց շահը և երբեք չեն մոռանում դրա մասին: Մուգ մաշկ ունեցող շագանակահեր աղջիկները տարբերվում են ավելի զուսպ բնավորությամբ, իսկ բաց մաշկով աղջիկներն ավելի հակված են զգացմունքայնության: