Փորձառու աստղագետները համարում են, որ առավել գրավիչ են այն մարդիկ, որոնք իրենց իմիջը կառուցում են՝ համադրելով այն գծերը, որոնք բնորոշ են իրենց՝ ինչպես հիմնական կենդանակերպին:
Եվ այսպես, առաջարկում ենք գնահատել ձեր ոճը՝ ներկայացնելով ELLE-ի հորոսկոպների հեղինակ Բեռնարդ Ֆիտցուոլտերի պրոֆեսիոնալ հուշումները:
Խոյ
Վառ, էներգիայով լի, մարզական. այսպիսին են տիպիկ Խոյերը: Էլեգանտ, ակտիվ, սեքսուալ: Նման ոճը հիանալի կհամապատասխանի ձեզ և թույլ կտա վստահ զգալ: Ոչինչ նրանց այնքան չի ուրախացնում, որքան նորույթը:
Ցուլ
«Հողեղեն», հուսալի, հոգատար. Այսպես են բնութագրում Ցուլերին շրջապատում: Իրերի հանդեպ ունեք սեփականատիրական ցանկություններ: Ձեր ոճը զգայունությունն է, հանգստությունը, հասարակ լինելն ու ներդաշնակությունը: Ձեզ կսազեն դասական գծերը, ժամանակով ստուգված բրենդները: Ձեզ համար կարևոր է որակը:
Երկվորյակ
Ձեր ոճը փոքր-ինչ էկլեկտիկ է, սակայն էքսպրեսիվ ու լի օպտիմիզմով, ինչը թույլ է տալիս հիանալի զգալ տարբեր ընկերախմբերում: Իսկ վառ աքսեսուարներն ու երևակայությունը փայլ են հաղորդում կերպարին:
Խեցգետին
Հագուստի մեջ ներդնում եք ձեր կենդանակերպին բնորոշ կողմերը՝ անվտանգությունն ու հաջողակությունը: Տանել չեք կարողանում տրեշը, ձեզ սազում է էլեգանտությունը, իսկ դասականն ավելի շատ հավելում է ձեր կերպարը, քան ճնշում:
Առյուծ
Իսկական լիդերների նշան է: Ամեն առյուծ իր շոուի աստղն է, համընդհանուր ուշադրության կենտրոնում, բնածին «թիվ մեկը»: Ձեզ դուր են գալիս հագուստը «ամեն առիթի համար», հայտնի բրենդները, որոնք հստակ ցույց կտան՝ որքան հաջողակ եք:
Կույս
Երբ խոսքը արտաքինի մասին է, ապա ձեր նկատմամբ կարող եք շատ խիստ լինել: Ձեզ հարմարավետ եք զգում կազմակերպված ու դասակարգված միջավայրում՝ առանց ավելորդ ցուցադրության: Ձեր իրերը պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ:
Կշեռք
Ինչ էլ որ կրելու լինեք՝ մարզաշապիկով ջինս կամ երեկոյան զգեստ, դուք հագնվում եք ձեզ համար, սակայն ձեզ հետաքրքիր է նաև, թե ինչպես են ձեզ տեսնում կողքից: Սիրում եք նորաձևությունը հարմարացնել ձեզ՝ ձգտելով արտահայտել ձեր տրամադրությունն ու անհատականությունը:
Կարիճ
Համարվում է, որ Կարիճը կենդանակերպի նշաններից ամենասեքսուալն է, որի պատճառը իշխանության ձգտումն է, խորհրդավորությունը: Այս գծերն արտացոլվում են ձեր հագուստում:
Աղեղնավոր
Աղեղնավորը կրակի նշան է, և դուք դժվար թե կարողանաք աննկատ մնալ: Կոկետության ոգին և կյանքից ստացած հաճույքը արտացոլում է ձեր հագուստը, սիրում եք գույները, ինչպեև վառ տպավորություն թողնել:
Այծեղջյուր
Հագուստի մեջ ձեզ հաճախ դուր է գալիս պահպանողական ոճը, սակայն հրաշալիորեն կարողանում եք ընտրել ու համադրել տարբեր դետալներ:
Ջրհոս
Անգամ եթե կրում եք համազգեստ, դուք միջոց եք գտնում ձեր կերպարում ավելացնել անհատականություն և փայլ: Սեփական ոճում նախընտրում եք առաջնորդվել ինքնուրույն:
Ձկներ
Ձկները կարող են կրել գրեթե ամեն ինչ և իրենց հարմարավետ զգալ: