Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կանանց լայն կոնքերի և սեքսուալ կյանքի ինտենսիվության միջև կապը:


Փորձի մասնակիցներ են դարձել սեքսուալ փորձ ունեցող 18-26 տարեկան 148 երիտասարդ կանայք, որոնց կոնքերի լայնությունը մանրամասն չափել են:

 

36սմ լայնություն ունեցող կոնքը մասնագետները լայն են անվանել, իսկ մինչև 31սմ՝ նեղ:

 

Կանայք հարցաթերթ են լրացրել, որոնց միջոցով պարզվել է նրանց սեռական կյանքի սկիզբը, զուգընկերների քանակը և հարաբերությունների տևողությունը:

 

Արդյունքում պարզվել է, որ լայն կոնքերով կանայք ավելի հաճախ են ունեցել միանգամյա կապեր և ավելի շատ զուգընկերներ:

 

Հատկանշական է, որ կանայք, որոնց կոնքերը թեկուզ մի քանի սանտիմետրով ավելի նեղ են եղել, ավելի քիչ զուգընկերներ են ունեցել:

 

Կոնքերի լայնության և կանանց սեռական կյանքի ակտիվության միջև կապը, մասնագետների կարծիքով, կարող է կապված լինել ծննդաբերության պրոցեսի հետ:

Հավանաբար, լայն կոնքերով կանայք ավելի հեշտ են սեռական կապեր ունենում այն պատճառով, որ երեխաների ծնունդը նրանց համար ավելի հեշտ է, քան նեղ կոնքեր ունեցողներինը, ասվում է ուսումնասիրության մասին արված զեկույցում: