«EL» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը վրդովված է. օգտագործելով իր անունը, լուսանկարներն ու հայտնի լինելու հանգամանքը՝ «Ինստագրամ»-ում էջ են բացել եւ հագուստ ու կոշիկներ են վաճառում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կեղծ էջը շփոթության մեջ է գցել նույնիսկ իր մտերիմներին:
«Այդ էջի գոյության մասին շատ վաղուց գիտեի: Հետեւորդների թիվը մոտ 10.000-ի է հասնում: Բավական հաճախ է թարմացվում, նույնիսկ ավելի շատ նկարներ կան, քան իմ իրական էջում»,-ասել է Մայան՝ շեշտելով, որ կարեւորություն չէր տա խնդրին, եթե նրանք չանցնեին թույլատրելի սահմանը.«Պատահական իմացա, որ իմ անունից տարբեր իրերի առք ու վաճառք են սկսել: Ասեմ՝ բավական շատ կոշիկներ էլ վաճառել էին. լուրջ բիզնես էին ծավալել»:
Նրա խոսքով՝ կարողացել են հեշտությամբ բացահայտել, թե ով է կանգնած այդ ամենի հետեւում.«Երկու կին իմ անունից անհատների ու կազմակերպությունների հետ են շփվել, տարբեր գեղեցկության սրահներ լուսանկարներ ուղարկել, ինչ-որ սանրվածքների արժեքներ ճշտել, առցանց խանութներից հագուստ են պատվիրել եւ այլն: Երբ կարդացի վերջիններիս ծավալած երկխոսությունները, շատ բարկացա, բայց հետո սկսեցի խղճալ նրանց:
Մանրամասները` այստեղ: