Կան մի շարք հնարքներ, որոնց տղամարդիկ չեն կարող դիմակայել:

 


1. Զիջող եղեք: Ոչ մի տղամարդ չի ցանկանա լինել այն կնոջ կողքին, ով կփորձի առաջնորդ լինել:

 


2. Մտերմացեք նրա հետ: Մի որոշ ժամանակ միասին անցկացրեք, իհարկե, առանց միմյանց ձանձրացնելու: Այնուհետև միանգամից անհետացեք որոշ ժամանակով: Եթե տղամարդն իրոք հետաքրքրված է ձեզնով, ապա նա անպայման կգնտի Ձեզ հետ կապ հաստատելու տարբերակներ:

 

3. Անկեղծացեք: Տղամարդուն պատմեք Ձեր վախերի և խնդրների մասին: Չէ՞ որ շատ տղամարդիկ կարծում են, որ կանայք հանդիպում են տղամարդկանց հետ, որպեսզի ամուսնանան: Ասեք նրան, որ դեռ պատրաստ չեք ավելի լուրջ պարտականությունների: Այսպես, նա ավելի վստահ կլինի:

 


4. Ամեն կերպ գովաբանեք նրան: Յուրաքանչյուր երիտասարդ ցանկանում է հարգված լինել: Փորձեք ավելի հաճախ հաճոյախոսություններ անել նրան: Այսպիսով, Դուք կստեղծեք ավելի հաճելի միջավայր Ձեր հարաբերությունների համար:

 

5. Շփվող եղեք: Փորձեք դուր գալ և ընկերանալ նրա ընկերների հետ: Նրա ընկերերից որքան շատ մարդ հիանա ձեզնով, այնքան ավելի հեշտ կլինի հասնել Ձեր նպատակին:

 


6. Ընդօրինակեք: Ձեր հետաքրքրությունների միջև եղած տարբերությունը կարող եք լրացնել նրան «կրկնօրինակելով»: Փորձեք դիտել այն հեռուստանախագծերը, որոնք նա է սիրում: Կամ էլ գնեք հագուստ այն ապրանքանիշից, որը նա է նախընտրում:

 


7. Երբ հասունացել է պահը ինտիմ մտերմության, պարգևեք տղամարդուն առավելագույն հաճույք: Ցուցաբերեք սրամտություն, կիրք և հավատարմություն: Այսպես նա երկար կհիշի Ձեզ և ավելի շատ կցանականա կրկնել նախորդ հանդիպումը:

 

8. Հարգանք: Հարգեք նրա անձնական կյանքը: Թույլ տվեք, որպեսզի տղամարդը զգա անկախություն և սեփական «տարածքի» առկայություն: Պետք չէ նայել նրա հաղորդագրությունները:

 


9. Վայելեք: Իրոք երջանիկ եղեք ձեր հարաբերություններում, մի տրտնջացեք և նկատողություններ մի արեք, ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա և մի փորձեք փոխել նրան: Հավատացեք, տղամարղը չի ցանկանա թողնել այն կնոջը, ում հետ իրեն դրախտում է զգում: