Սուպերմոդել Միրանդա Քերը հպարտությամբ հայտարարում է նշանածի՝ Էվան Շպիգելի նկատմամբ իր սիրո մասին Snapchat-ում, որի հիմնադիրն էլ հենց Շպիգելն է։ Ավստրալացի գեղեցկուհին Snapchat-ում ցույց է տվել նշանադրության իր հսկայական մատանին և գրել․«Կիրակի զվարճալի օր»։

 

Միրանդա Քերն ու Էվան Շպիգելն իրենց նշանադրության մասին հայտարարեցին հուլիսի վերջերին։ Զույգին առաջին անգամ միասին նկատել էին 2015թ․-ի հունիսին Լոս Անջելեսում։ Նրանք ծանոթացել էին 2014թ․-ին՝ Louis Vuitton-ի ճաշի ժամանակ։