Ալեն Դելոնի որդին՝ Ալեն Ֆաբիեն Դելոնը, դարձել է Theory բրենդի նոր դեմքը եւ մասնակցել տղամարդկանց համար հագուստի նոր հավաքածուի առաջմղման գովազդային արշավին:
Այդ մասին օգոստոսի 24-ին հաղորդել է WWD-ն: Ֆոտոշարքի հեղինակը դարձել է բրիտանացի լուսանկարիչ Դեւիդ Սիմսը, որը տարբեր ժամանակներում համագործակցել է այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են՝ Marc Jacobs-ը, Jil Sander-ը եւ Proenza Schouler-ը:
Լուսանկարչի մտահղացմամբ՝ լուսանկարներում հիմնական շեշտը դրվում է ոչ թե մոդելի դեմքի, այլ զգեստապահարանի առարկաների վրա, ինչն ընդգծվում է լուսանկարների գունային լուծումներով: Դելոնի համար սա առաջին փորձը չէ նորաձեւության ինդուստրիայում: Օրինակ, 2016 թվականի փետրվարին նա դարձել էր Dior Homme-ի գովազդային արշավի դեմքը, իսկ մինչ այդ ներկայացրել էր Eau Sauvage-ի բույրը:
Theory-ն ամերիկյան բրենդ է, որի մակնիշով մարզական եւ ամենօրյա հագուստ է վաճառվում երիտասարդության համար: Մակնիշը կողմնորոշված է դեպի ակտիվ կենսական դիրքորոշում ունեցող զանգվածային սպառողը: