1. Զգացմունքային, վառ երազներ, որոնք դուք գրեթե միշտ մանրամասն հիշում եք

Եթե համարենք, որ երազների միջոցով ենթագիտակցությունը կապ է հաստատում մեզ հետ (կամ էլ պրոյեկտում ձեր անցյալի պատկերները) ապա անկասկած Ձեր ենթագիտակցական աշխարհը փորձում է ձեզ ինչ-որ բան ասել:

 

2. Ձեր ընկերների քանակը օրեցօր քչանում է

Դուք ձեզ հետզհետե ավելի անհարմար եք զգում բացասաբար տրամադրված ընկերների շրջապատում: Նման մարդկանց հիմնական խնդիրն այն է, որ նրանք հազվադեպ են գիտակցում իրենց հոռետեսությունը, իսկ դուք մի տեսակ անհարմար եք զգում ասել նրանց այդ մասին: Դրա համար էլ Դուք կամաց-կամաց սկսում եք անտեսել նման ընկերներին:

 

3. Զգացողություն, որ կործանվում են ձեր բոլոր երազանքները

Հնարավոր է, որ հիմա Դուք չեք գիտակցում, որ շարժվում եք դեպի իրականություն, որը ավելի լավն է, քան այն, որի մասին երազել եք ու որն ավելի է համապատասխանում ձեր հիմիկվա այլ ոչ թե նախկին պահանջներին:

 

4. Զգացողություն, որ ձեր մտքերը ձեր ոխերիմ թշնամիներն են

Դուք սկսում եք հասկանալ, որ ձեր մտքերը իրոք ձեւավորում են ձեր կյանքը: Բայց հաճախ դա այդպես չէ, քանի դեռ մեր համբերությունը չի հատում: Դրանից հետո մենք փորձում ենք վերահսկել դրանք ու հենց այդ ժամանակ էլ հասկանում ենք, որ միշտ էլ վերահսկել ենք դրանք:

 

5. Անվստահություն այն կապակցությամբ, թե ով եք իրականում

Ձեր վերջին պատրանքները այն մասին, թե ինչպիսին «պետք է» լինեք, չքվել են: Դուք զգում եք անվստահություն ու անորոշություն: Դուք զարգացման պրոցեսում եք: Երբ ամեն ինչ դեպի վատն է փոխվում, մենք անվստահություն չենք զգում՝ մենք բարկանում ենք ու մեկուսանում: Այլ կերպ ասած՝ եթե դուք անվստահություն կամ անորոշություն եք զգում՝ որպես կանոն դա ավելի լավ բան է խոստանում:

 

6. Գիտակցում եք, թե ինչ երկար ճանապարհ դեռ պետք է անցնեք

Դուք դա գիտակցում եք, որովհետեւկարող եք ասել, թե դեպի ուր եք ձգտում: Դա նշանակում է, որ դուք վերջապես գիտեք, թե որտեղ ու ով եք ուզում լինել: