Երեկ՝ հուլիսի 4-ին, սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը տոնում էր ծննդյան 39-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է տոնական օրվա, տարիքային առանձնահատկության ու ամենամեծ երազանքի մասին:

 

«Պետք է նշեմ, որ երեկ հաճելիորեն զարմացել եմ ինձ ուղղված շնորհավորանքների քանակից, իսկապես հաճելի է, երբ տեսնում ես, թե ինչքան մարդ է հիշում ծննդյանդ օրն ու ինչքան ջերմ բարեմաղթանքներ են ասում քեզ: Ոգեւորությունս այնքան մեծ էր, որ չեմ ալարել ու հատ առ հատ շնորհակալություն եմ հայտնել յուրաքանչյուր նամակին ու գրառմանը»,- մեզ հետ զրույցի սկզբում նշեց Հասկմիկն ու անդրադարձավ իր առաջին շնորհավորանքին.

 

«Առաջինն ինձ ամուսինս է շնորհավորել. Ուղիղ կեսգիշերին շատ գեղեցիկ ծաղկեփնջով իր բարեմաղթանքները հղեց ինձ, իսկ արդեն երեկ ինձ համար գնեց իմ հավանած ամառային զգեստները»,- նշեց երգչուհին:

 

39-ամյա Հասմիկն այս տարի ծննդյան օրն անցկացրել է հայրական տանը.

 

«Տարիքի հետ ինձ այլեւս դուր չեն գալիս աղմկոտ ակումբները կամ այլ վայրեր, այդ իսկ պատճառով որոշեցի այս տարի ծննդյանս օրն անցկացնել ընտանեկան միջավայում՝ հենց իմ հայրական տանը: Մենք գեղեցիկ ընթրիք ունեցանք, վերհիշեցինք մեր մանկությունն, ապա հորաքույրներիս հետ միասին թերթեցինք ընտանեկան ալբոմն ու խաղաղ երեկո անցկարցրինք»,- պատմեց նա:

 

Հասմիկ Կարապետյանն այն կանանցից է, ով երբեք չի թաքցրել տարիքն ու դրան նշանակություն չի տվել.

 

«Ինձ համար տարիքը ընդամենը թվեր են, երբեք չեմ թաքցրել ու չեմ էլ թաքցնի տարիքս, քանի որ դա ինձ համար անիմաստ է: Ես այն կանանցից եմ, ով տարիք չունի ու դա ոչ միայն իմ, այլեւ շրջապատիս կարծիքն է»,- նկատեց նա:

 

 

Շարունակությունը` այստեղ: