Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Նստած կինը» կտավը 43,3 միլիոն ֆունտով (63,4 միլիոն դոլարով) վաճառվել Է Լոնդոնի աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են վաճառքը կազմակերպած Sotheby's աճուրդային տանը, «այս նկարը դարձել Է կուբիզմի ոճով ամենաթանկ գործը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդներում&r aquo;: Կտավի նախնական արժեքը կազմել Է 28 միլիոն ֆունտ (41 միլիոն դոլար):

 

Նկարում պատկերված Է հռչակավոր նկարչի սիրուհին՝ Ֆեռնանդա Օլիվիեն: Կտավն ստեղծվել Է 1909 թվականին վարպետի հայրենիքում՝ Օրտա դել Էբրո ավանում:

 

Հունիսի 21-ին 38,5 մլն ֆունտով (56,4 մլն դոլարով) իրացվել Է նաեւ Ամեդեո Մոդիլյանիի կտավը: Խոսքը վերաբերում Է ֆրանսիացի նկարչուհի եւ բնորդուհի Ժաննա Էբյուտեռնի (1898 – 1920) դիմանկարին, որը եղել Է իտալացի ականավոր գեղանկարչի եւ քանդակագործի ոչ պաշտոնական կինը եւ գլխավոր մուսան: