Նախորդ շաբաթ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալն իր հանգուցալուծումն ունեցավ: Այս սերիալն իր ցուցադրության ընթացքում արժանացավ հեռուստադիտողի համակրանքին, իսկ դերասաններին էլ հնարավորություն տվեց նորովի ներկայանալ ու սիրվել: Life.panorama.am-ը զրուցել է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Վարդան Հովսեփյանի հետ:
-Վարդան, «Վերջին հայրիկն» ավարտվեց, բայց վերջաբանի հետ կապված շատ հարցեր կարծես թե անպատասխան մնացին: Արդյոք նախատեսվում է «Վերջին հայրիկի» երկրորդ մաս նկարահանել:
- Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ երկրորդ մաս կլինի, թե ոչ, բայց շատերից եմ լսել, որ սերիալի ավարտը կարծես թե շարունակության տեղ թողեց: Չգիտեմ՝ գուցե իսկապես շարունակություն ունենա, կամ գուցե սցենարն այդպես էր կազմվել, որպեսզի ամեն մեկն իր հետեւեությունն ու պատկերացումն ունենա ավարտի վերաբերյալ:
-Եթե հեռուստադիտողի աչքով դատեք՝ Ձեզ համար ինչպե՞ս ավարտվեց «Վերջին հայրիկը»:
- Այս սերիալի պատմությունը սկսվեց նրանից, որ իմ հերոսը 12 տարի դատապարտված լինելուց հետո չկարողացավ դասեր քաղել ու ճիշտ գնահատել կյանքը, որի արդյունքում էլ նա կրկին գնաց բանտ՝ վայր, որտեղից դուրս էր եկել: Իմ հերոսի միջոցով ցույց տրվեց, որ ամեն ինչ մարդու ձեռքում է, նա կարող էր որդու հետ վայելել կյանքը, այն կյանքը, որի մասին երազել էր 12 տարի շարունակ, բայց նա անընդհատ չէր կարողանում զերծ մնալ խնդիրներից, որի պատճառով ամեն անգամ հայտնվում էր այդ կեղտոտ միջավայրում: Կարծում եմ՝ սցենարիստը ուզում էր ցույց տալ, որ պետք է կտրվել ամեն ինչից եւ հատկապես քրեական աշխարհից, որպեսզի լինես միայն ընտանիքիդ, երեխայիդ կողքին, այդ երկու աշխարհաները համատեղելն անհնար է: Միաժամանակ չեմ էլ մեղադրում հերոսիս, քանի որ ոչ մեկ չգիտի, թե ինքն ինչ կաներ նրա տեղում, չէր որ հեշտ բան չէ լինել այդ միջավայրում ուղիղ 12 տարի:
Շարունակությունը` այստեղ: