Ասմունքող, բանաստեղծուհի Լիանա Զուրաբյանը պատրաստվում է մայրանալ. Այս մասին բանաստեղծուհին առաջինը պատմել է Life.panorama.am-ին եւ տրամադրել նոր կարգավիճակում առաջին լուսանկարները:


Լիանան գտնվում է հղիության 6-րդ ամսում՝ որդին լույս աշխարհ կգա ամռան վերջին.

 

«Երբ իմացա, որ երեխա եմ ունենալու, անպատմելի զգացողություններ ունեցա: Մայրության բերկրանքը հրաշալի է, նոր կարգավիճակում ավելի հանդարտ եմ դարձել, խաղաղ, բայց նաեւ անասելի զգացմունքային: Այժմ էլ դժվարանում եմ պատմել զգացողություններիս մասին, անընդհատ խոսում եմ որդուս հետ՝ վստահ եմ, որ ինձ լսում ու հասկանում է: Հաճախ երազներ եմ տեսնում, որ տղաս հզոր մարդ է լինելու, առաջ Աստված՝ հուսամ այդպես էլ կլինի»,- պատմեց Լիանան ու հավելեց.

 

«Գիտակցելով կարգավիճակիս նշանակությունը՝ անընդհատ համապատասխան գրականություն եմ ընթերցում, փորձում եմ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել: Նաեւ փորձում եմ այս ամիսներին միայն դրական մարդկանց հետ շփվել, հեռու մնալ վատ էներգիաներից: Շատ եմ ուզում, որ բոլոր կանայք զգան այս բերկրանքը, սա հատուկ երկնային զգացողություն է, որը պարուրում է կնոջ ողջ մարմինը: Այն գիտակցումից, որ դու նոր մարդ ես արարում, նոր կյանք ես լույս աշխարհ բերելու, որ ինքդ քեզ մամա ես դարձնելու,  լցվում ես շատ խորը երջանկությամբ ու պատասխանատվությամբ»:

 

Շարունակությունը` այստեղ: