Կաննի կինոփառատոնում մայիսի 16-ին կայացել է Ջիմ Ջարմուշի «Փատերսոն» ֆիլմի պրեմիերան՝ ավտոբուսի դիտունակ վարորդի եւ բանաստեղծի մասին, որի դերը կատարում է Ադամ Դրայվերը:
«Փատերսոն» ֆիլմը պատմում Է ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փատերսոն քաղաքում ավտոբուսի վարորդ Փատերսոնի մասին: Սյուժեի ընթացքում բավականին արագ պարզվում է, որ Փատերսոնը ոչ միայն վարորդ է, այլեւ բանաստեղծ: Նա ապրում Է հանգիստ կյանքով իր շատ ակտիվ եւ ստեղծագործող կնոջ, որի դերը կատարում է Գոլշիֆթե Ֆարահանին, եւ գռմռան շան՝ Մարվինի հետ:
«Սցենարն սկզբնապես այնքան ուժեղ էր, իսկ հերոսներն այնքան պարզ նկարագրված, որ ես ջանացել եմ դրան չխանգարել»,- մայիսի 16 լրագրողներին ասել է Դրայվերը:
«Կարծում եմ՝ հաճախ մարդիկ դժբախտ են, որովհետեւ ապրում են կ՛ամ անցյալում, կա՛մ Էլ ապագայում, իսկ այս զույգն ապրում է այս պահին: Եվ նա այդ պահի մեջ է դնում իր պոեզիան, իսկ կինն՝ իր արվեստը»,- ասել է Ֆարահանին:
Ջարմուշը հավելել Է, որ այդ ֆիլմն այն մասին Է, թե ինչպես են մարդիկ որոշում, թե ինչ են ցանկանում լինել, եւ ընտրում են իրենց սեփական ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: