Գերմոդելներ Քեյթ Մոսը եւ Նաոմի Քեմփբելը մասնակցել են Fashion Targets Breast Cancer բարեգործական կազմակերպության ամենամյա ակցիային, որը պայքարում Է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Մոդելները մասնակցել են ֆոտոսեսիային, որն անցկացրել Է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:
Fashion Targets Breast Cancer-ը 1996 թվականին հիմնել Է մոդելագործ Ռալֆ Լորենը: Տարբեր ժամանակներում կազմակերպության հետ համագործակցել են Թվիգին, Կլաուդիա Շիֆերը, Մարիա Շարապովան եւ այլք:
Բրիտանացի գերմոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսի փառքը գագաթնակետին Է հասել 1990-ական թվականների կեսերին: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել Է Gucci, Dolce & Gabbana, Versace, Chanel եւ նորաձեւությունների այլ տների արշավներին եւ ցուցադրություններին:
Քեմփբելն սկսել Է նորաձեւությունների ցուցադրություններում հայտնվել 15 տարեկանից եւ դարձել Է առաջին սեւամորթ մոդելը Vogue եւ Time հանդեսների շապիկներին: Առաջին մոդելային գործակալությունը, որի հետ նա համագործակցել Է, եղել Է Elite-ը: 1990-ական թվականների սկզբին Քեմփբելը Կլաուդիա Շիֆերի, Սինդի Քրոուֆորդի, Քրիստի Թառլինգթոնի եւ Լինդա Եվանգելիստայի հետ մեկտեղ մտել Է աշխարհում ամենապահանջված մոդելների հնգյակը: