Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը ծանուցել է, որ նկարահանվելու Է վեցերորդ «Տերմինատոր»-ը: Նոր ֆիլմում նա պատրաստվում է կատարել գլխավոր դերը:Այդ մասին Շվարցենեգերը հայտարարել է Ավստրալիայի Իններորդ ալիքին:

 

«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան»,- ընդգծել է դերասանը: Նա հրաժարվել է կինոնկարի սյուժեի հետ կապված մանրամասնություններ հայտնել:

 

Նոր «Տերմինատորի» վերաբերյալ հաղորդումը կատարյալ անակնկալ է դարձել «Տերմինատոր. գենեզիս» նախորդ ժապավենի ձախողման պատճառով, որը թողարկվել էր 2015 թվականին, նշել է թերթը:

 

Այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Paramount Pictures ընկերությունը Տերմինատորի մասին նոր ֆիլմը հանել է իր վարձութային գրաֆիկից: Ժապավենը պետք է դառնար «Տերմինատոր. գենեզիս»-ի շարունակությունը եւ կրում էր «Տերմինատոր 2» աշխատանքային անվանումը: