Սոցցանցերի հայ օգտատերերի արձագանքը մերկ Քիմ Քարդաշյանի լուսանկարին պակաս բուռն էր, քան Արևմուտքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իրապատում շոուի հայազգի աստղի՝ «Instagram»-ում հրապարակված սելֆին, որում նա մերկ է պատկերված, և միայն սև ուղղանկյուններն են ծածկում նրա բարեմասնությունները, ողջ աշխարհում դարձել է սոցցանցերի և ԶԼՄ-ների քննարկման առարկա:

 

Մերկ Քարդաշյանի մասին հոդվածները և արձագանքները նրա լուսանկարին հրապարակել են խոշոր թերթերը, ինչպես տաբլոիդները, այնպես էլ ավելի լուրջ պարբերականները, ինչպիսիք են, օրինակ, Guardian-ը և Daily Telegraph-ը:

 

Հայաստանում, սակայն,  արձագանքն այդքան զանգվածային և ոչ այնքան էմոցիոնալ էր, ինչպես Արևմուտքում:

 

«Այստեղ Քարդաշյանին այդքան չեն հետևում,- BBC-ի ռուսական ծառայությանն ասել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:- Հայաստանում շատերը կարծում են, որ նա ամերիկյան երևույթ է, և ոչ հայկական»:

 

Ինչպես նշում է Մարտիրոսյանը, Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր քննադատում ու դատապարտում են Քիմ Քարդաշյանի ոչ թե անհատական գործողություններն ու ակցիաները, այլ հենց իրեն:

 

«Ուլտրա հայրենասերները գտնում են, որ նա խայտառակում է հայ ժողովրդին»,- ասել է Մարտիրոսյանը:

 

Լուսանկարը, որի մասին այդքան շատ է խոսվում համացանցում և համաշխարհային ԶԼՄ-ներում՝ «Facebook»-ում վերահրապարակվել է ավելի քան 42 հազար անգան, իսկ «Instagram»ում 1,6 մլն օգտվողներ սեղմել են «հավանել» կոճակը: