Հագուստի Zara իսպանական արտադրողն «անսեռ» հագուստի շարք է թողարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Mashable-ին, այս շարքի հագուստները կարող են կրել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Լիմիտավորված հավաքածուում տեղ են գտել 1970-ական թվականների ոգով կարված ջինսեր, դասական գորշ խուդիներ և սպիտակ մարզաշապիկներ:
Inditex հոլդինգի ներկայացուցիչները, որի մեջ մտնում է բրենդը, պատմել են, որ այս հավաքածուի թողարկումը թելադրված է հաճախորդների պահանջմունքներով: Հագուստի նմանատիպ մոդելների թրենդը տարածում է ստացել դեռ անցյալ տարի. այս մոդելներն ավելի վաղ ներկայացվել են Saint Laurent-ի, Gucci-ի եւ Burberry-ի հավաքածուներում:
Zara-ն հագուստի, կոշիկի եւ տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված աքսեսուարների իսպանական ապրանքանիշ Է: Մտնում է Inditex հոլդինգի մեջ (որի կառավարման ներքո են գտնվում նաեւ Pull & Bear-ը, Bershka-ն եւ այլ բրենդներ): Հոլդինգի հիմնադիրը բիզնեսմեն Ամանսիո Օրտեգան Է, որը, Forbes հանդեսի վարկածով, 2015 թվականի ամենահարուստ ձեռնարկատերն է:
Հրատարակության առցանց վարկանիշի տվյալների համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերին նրա կարողությունը մեկ օրվա ընթացքում ավելացել է 3,9 մլրդ դոլարով (մինչեւ 79,7 միլիարդ)՝ շնորհիվ Inditex-ի կապիտալիզացիայի աճի: