Chanel նորաձեւության տան նոր դեսպան Է դարձել ամերիկացի դերասան Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրը՝ Ուիլոուն: Բրենդը ներկայացնելու առաջարկը նրան արել է մոդելագործ Կառլ Լագերֆելդը:

 

Պարտավորագրի համաձայն՝ այն միջոցառումներում, որտեղ ներկայացվելու է Chanel-ը, աղջիկը պետք Է հայտնվի բացառապես ֆիրմային հագուստներով: Կմասնակցի նա արդյոք գովազդային արշավների, առայժմ չի հաղորդվում:

 

«Շնորհակալություն Կառլ Լագերֆելդին եւ Chanel-ի ամբողջ թիմին այն բանի համար, որ ընդլայնում եք գեղեցկության այսպես կոչված ստանդարտները՝ ինձ դարձնելով բրենդի դեսպան: Դա պատիվ Է ինձ համար»,- գրել Է Սմիթը Instagram-ի իր Էջում:

 

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Ընկերությունը կանանց նորաձեւություն ներմուծեց իրանը գրկող ժակետը և փոքրիկ սև շրջազգեստը: Առաջին խանութը նա 1910 թվականին բացել է Փարիզում: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր հագուստ և աքսեսուարներ, այնուհետեւ կարգավորվել է նաև պարֆյումերիայի, զարդերի և ժամացույցների թողարկումը:

 

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:

 

Անցյալ տարի Ուիլոու Սմիթը պարտավորագիր է ստորագրել The Society Management մոդելային գործակալության հետ և նկարահանվել է Marc Jacobs-ի գովազդային արշավում: