«Մատրիցա» ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Վաչովսկին փոխել Է սեռը եւ կին Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է The Windy City Times թերթին:

 

Այժմ ռեժիսորի անունը Լիլի Է:

 

«Ես տրանսգենդեր եմ, եւ այո, ես փոխել եմ սեռս: Ավելի վաղ ես այս մասին պատմել եմ ընտանիքիս եւ ընկերներիս: Նրանց մեծ մասը, ում հետ ես աշխատում եմ, նույնպես գիտեն: Բոլորն ուրախ են ինձ համար: Եվ շնորհակալություն իմ հիանալի քրոջը (Լանա Վաչովսկիին), որ նա դա ավելի շուտ Է արել, եւ պարզապես, որովհետեւ նա հիանալի մարդ Է»,- թերթին ասել Է 48-ամյա Լիլի Վաչովսկին:

 

Վաչովսկու խոսքից հետեւում Է, որ սեռը փոխել Է շուրջ մեկ տարի առաջ, բայց այդ մասին բացահայտ հայտարարություններ չԷր անում: Այժմ իր սեռափոխությունը նա խոստովանել Է լրագրողների ճնշման ներքո, որոնք սպառնացել են հայտնել վիրահատության մասին:

 

Ավելի վաղ սեռը փոխել Է ավագ Վաչովսկի Լարին, որն իր համար ընտրել Է Լանա անունը:

 

Վաչովսկի քույրերը նկարահանել են «Մատրիցա» կուլտային եռերգությունը, ինչպես նաեւ «Ամպերի ատլաս», «Վերելք դեպի Յուպիտեր» եւ «Ութերորդ զգայություն» գիտահանրամատչելի հեռուստասերիալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: