Շվեդիայի հայտնի երգիչ 19-ամյա Օսկար Զիան, ով այս տարի մասնակցելու է «Եվրատեսիլ 2016-ին», լրագրողներին հայտարարել է, որ ինքը համասեռամոլ է: «Իմ ծնողները չգիտեն այդ մասին: Ես այս գաղտնիքն արդեն կես տարի է թաքցրել եմ և ինձ համար այդքան էլ հեշտ չէ խոստովանել այդ:
Դպրոցում սովորելու տարիներին ես մտածում էի, որ ժամանակի ընթացքում կփոխվեմ, կսկսեմ հետաքրքրվել աղջիկներով և կամուսնանամ, սակայն հիմա վստահ գիտեմ, թե ով եմ ես իրականում»,-ասել է Օսկարը: