Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերի ռեժիսոր Ջորջ Միլլերը 2016 թվականին կդառնա Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին փետրվարի 2-ին հայտնել է Expatica կայքը՝ հղում անելով կազմակերպիչներին:

 

Միլլերը կդառնա ամենահեղինակավոր կինոփառատոնի ժյուրին գլխավորած առաջին ավստրալացին:

 

70-ամյա ռեժիսորը ճանաչում Է ստացել Խելահեղ Մաքսի մասին առաջին երկու ֆիլմերի շնորհիվ: Դրանից հետո Միլլերն աշխատել Է այլ ժանրերում:

 

Անցյալ տարվա գարնանը Էկրան բարձրացավ նրա վերջին ֆիլմը՝ «Խելահեղ Մաքսը. ցասման ճանապարհը» ժապավենը, որն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ ստուդիան համաձայնեց նկարահանել դրա շարունակությունը: Այդ կինոնկարը «Օսկար»-ի Է հավակնում տասն անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմի եւ լավագույն ռեժիսուրայի համար:

 

Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 11-ից մինչեւ 22-ը: Ժյուրիի մնացած անդամների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: