Life.panoarama.am-ի զրուցակիցն է ամենախաղաղ ու զգացմունքային հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա, ինչպես միշտ, իր տեսակին համապատասխան մեր հարցերին պատասխանել է առանց երկար մտածելու, իր խոսքերով, որպեսզի հնարավորինս անկեղծ լինի:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությունն ինձ համար ամենավառ հիշողություններ չունի, որովհետեւ մանկության բոլոր էպիզոդները հենց ամենավառն են իմ կյանքում: Իմ հիշողության շտեմարանում ամենավառը մանկության գույներն են, վերապրումները. ամենավառը հենց մանկությունն ու անհոգության տարիներն են: Մանկությունն ինքն իրենով հենց ամենան է ու հետո կյանքն ապրելով ավելի ու ավելի շատ է ամենայացվում կյանքի այդ շրջանը:
Եկա, որովհետեւ...
Եկա, որովհետեւ, ըստ իս, յուրաքանչյուրի գալուստով ինչ-որ հաղորդագրություն կա վերեւից ուղարկված, եկա, որ ինչ-որ բան գրեմ, ինչ-որ խոսք ասեմ, եկա, որ ինչ-որ տեղ լրացնեմ իմ տեղն ու հայտնվեմ այն տեղում, որտեղ այսօր կամ:
Շարունակությունը` այստեղ: