Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, լուսանկարվել Է նշանավոր Pirelli-2016 օրացույցում, որն ստեղծել Է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը:

 

83-ամյա Յոկո Օնոն ներկայացել Է իր սիրելի կերպարով՝ սեւ կարճ պիջակով, ցիլինդրով եւ մինի շորտով:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին հենց Լեյբովիցն Է Rolling Stone հանդեսի շապիկի համար արել Օնոյի հետ միասին Լենոնի վերջին լուսանկարը՝ «բիթլի» սպանությունից հինգ ժամ առաջ:

 

2016 թվականի կուլտային օրացույցի գլխավոր հերոսուհիներ են դարձել նաեւ մոդել Նատալյա Վոդյանովան, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, դերասանուհի Էմի Շումերը, ռոք-երաժիշտ եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթը, գրող եւ դերասանուհի Թավի Գեւինսոնը, կինոպրոդյուսեր Քեթլին Քենեդին, ռեժիսոր Ավա Դյուվերնեյը («Սելմա»), կոլեկցիոներ եւ արվեստի երկրպագու, Հոլիվուդի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Ագնես Գունդը:

 

«Այդ օրացույցը ուղենիշային Է: Երբ ինձ դիմեցին, կար ինչ-որ նոր բան անելու մտահղացում, ես կազմեցի այն կանանց ցուցակը, որոնց ես պաշտում եմ, ովքեր ինչ-որ բանի հասել են այս կյանքում, եւ ես հասկացա, որ ստեղծելու եմ մի շարք պարզ դասական դիմանկարներ»,- պատմել Է Լեյբովիցը օրացույցի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: