Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Բուքինգհեմյան պալատում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Բրիտանական կայսրության շքանշան Է հանձնել բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբետչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:

 

Քամբերբետչը բարձր պարգեւն ստացել Է իր դերասանական աշխատանքի եւ բարեսիրական գործունեության համար: Հանդիսավոր արարողության ժամանակ դերասանին ուղեկցել Է կինը՝ Սոֆի Հանթերը:

 

«Սա բացառիկ իրադարձություն Է, եւ ես զգում եմ, որ մեծ առանձնաշնորհում Է գտնվել այստեղ եւ գնահատված լինել այս կերպ»,- հայտարարել Է Քամբերբետչը BBC-ին:

 

Բենեդիկտ Քամբերբետչը թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության բրիտանացի դերասան Է, որն առավել մեծ հռչակ ձեռք բերեց BBC-ի «Շեռլոք» սերիալի նկարահանումներից (2010) հետո: Քամբերբետչն այս տարի երկու անգամ «լավագույն դերասան» կատեգորիայում անվանակարգության Է ներկայացվել «Օսկար» մրցանակի եւ կինեմատոգրաֆիայի բնագավառում ԲԱՖՏԱ մրցանակի համար, բայց երկու անգամ Էլ հաջողություն չի ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: