
Մայնի Ֆրանկֆուրտում բացված 66-րդ միջազգային ավտոսալոնում Jaguar Land Rover -ը ներկայացրել Է F-Pace նոր կրոսովերը, որն իր դիզայնում միավորել Է F-Type սպորտկարի եւ C-X17 կոնցեպտի ճանաչելի գծերը: Ավտոմոբիլը կարող Է հանդերձված լինել 380 ձիաուժ հզորությամբ V6 բենզինային շարժիչով կամ 180 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«F-Pace-ը պահպանում Է հավատարմությունը դիզայնի մեր հիմնարար սկզբունքներին,- կրոսովերի գործարկումը մեկնաբանել Է Jaguar-ի դիզայնի գծով տնօրեն Յան Քալումը:- Ընդարձակ սալոնն արդարացնում Է մեր բոլոր ակնկալիքները»: Ստացված ավտոմոբիլը Քալումը համարել Է «ամենահավասարակշռվածն ու ամենագրավիչն իր դասում»:
Jaguar Cars-ը Մեծ Բրիտանիայի Jaguar Land Rover անդրազգային ավտոմոբիլաշինական ընկերության առեւտրանիշն Է: Կենտրոնակայանը գտնվում Է Ուեստ Միդլենդսի կոմսության Քովենտրի արվարձանում: 2008 թվականից պատկանում Է Հնդկաստանի Tata Motors-ին: