Ֆրանսիացի անվանի կինոռեժիսոր Բերտրան Տավեռնիեին սեպտեմբերի 8-ին հանձնվել Է Վենետիկի կինոփառատոնի պատվավոր պարգեւը՝ «Ոսկե առյուծը կինեմատոգրաֆի բնագավառում կարիերայի համար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Համաշխարհային կինոյի դասականներից մեկին պարգեւը հանձնել են Պալացո դել չինեմայում, որտեղ տեղի են ունենում փառատոնի պրեմիերաները եւ գլխավոր իրադարձությունները: Պարգեւատրումից հետո ցուցադրվել Է ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Կյանքը եւ այլեւս ոչինչ» ժապավենը, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Տավեռնիեի սիրելի դերասանն ու ընկերը՝ Ֆիլիպ Նուարեն:

 

Տավեռնիեն ծնվել Է 1941 թվականի ապրիլի 25-ին Լիոնում, առաջին ֆիլմը նկարահանել Է 1964 թվականին: Նրա նկարահանած կինոնկարների թվիվը հասնում Է 30-ի, որոնց թվում են այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքը եւ այլեւս ոչնինչ», «Արքայադուստր Մոնպանսիեն», «Դատավորը եւ մարդասպանը», «Դ’Արտանյանի դուստրը» եւ այլ կինոնկարներ:

 

Վենետիկի 72-րդ փառատոնն այս օրերին ընթանում Է Իտալիայում՝ Լիդո կղզում: Հիմնական մրցույթում 21 կինոնկար Է: Փառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 12-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: