Աշխարհի ամենացածրահասակ մարդը՝ 54,6 սանտիմետր հասակով նեպալցի Չանդրա Բահադուր Դանգին, վախճանվել Է 76 տարեկան հասակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Kathmandu Post հնդկական թերթին, նեպալցին մահացել Է Խաղաղ օվկիանոսի Սամոա արշիպելագի կղզիներից մեկում:

 

Հրատարակության տվյալներով՝ անցած շաբաթ Դանգիի մոտ ախտորոշել Էին թոքերի բորբոքում: Նրան տեղափոխել Էին Պագո-Պագոյի՝ Ամերիկյան Սամոայի վարչական կենտրոնի հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել նրան բուժել:

 

Դանգին աշխարհի ամենացածրահասակ մարդն Էր ճանաչվել 2012 թվականի փետրվարին: Դա գրանցվել Էր Գինեսի ռեկորդների գրքում: Դրանից հետո նեպալցին, որը երբեք դուրս չԷր եկել իր գյուղի սահմաններից, հայտարարել Է այլ երկրներ այցելելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: