Սեպտեմբերի 14-ին կմեկնարկի արդեն սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանը, իսկ հեռուստադիտողին նոր և հետաքրքիր անակնկալներ են սպասվում: BlogNews.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը բացահայտել է երրորդ եթերաշրջանի մի քանի մանրամասներ:  


«Հին անձնակազմից գրեթե բոլորը կան, իսկ Դավիթ Աղաջանյանը և Լիլիթ Հարոյանը, ովքեր մասնակցել են երկրորդ եթերաշրջանին, այլևս չեն լինի: Միակ պատճառն այն է, որ պարզապես ըստ սյուժեի ավարտվեցին նրանց սցենարական գծերը: Այս երրորդ եթերաշրջանը կհամալրվի երեք նոր դերասաններով, կլինեն երկու ընկերուհիներ՝ դերասանուհիններ Եվա Խաչատրյանը և Ադրիանա Գալստյանը, և այս եթերաշրջանում կլինի նաև իմ կերպարի վերադարձը, որից սկսվեց «Ֆուլ հաուսը», դեռ չգիտեմ՝ ինչ հաճախականությամբ կլինի այդ կերպարը, ինչպես կստացվի ըստ սցենարի»,-նշեց Արմենը:


Շարունակությունը` այստեղ: