Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը չի բացառում հանգամանքը, որ կորդեգրի երկվորյակների Հայաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով independent.ie-ն, այս մասին հայտնել են աստղի մտերիմները: Լրատվամիջոցը շեշտում է, որ Քարդաշյանն ու Ոււեսթը ցանկանում են երկրորդ երեխան ունենալ, սակայն Քիմին չի հաջողվում հղիանալ: Լրատվամիջոցները գրել էին, որ Քիմն անգամ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, բայց այն ցանկալի արդյունք չի տվել։ Հետևաբար չի բացառվում, որ զույգը երեխա կորդեգրի:

 

OK! Magazine ամսագիրը մեջբերել է զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքն առ այն, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մտադիր են որբ երկվորյակներ որդեգրել Հայաստանից։ «Քիմն ու Քանիեն երեխաներ որդեգրելու մասին կմտածեն, եթե Քիմը չկարողանա երկրորդ անգամ հղիանալ: Նրանք ցանկանում են որբ երկվորյակներ որդեգրել Հայաստանից»,- նշել է աղբյուրը։

 

Հետաքրքրական է, որ օրեր առաջ Քիմը ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ խոսել էր Հայաստան կատարած իր ուղևորության մասին և հայտարարել, որ երբեք իրեն այդպես տանը չի զգացել, ինչպես Հայաստանում:

 

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց դստեր և Քիմի քրոջ Քլեո Քարդաշյանի հետ Հայաստան էին եկել այս տարվա ապրիլի սկզբին: Նրանք Հայաստան էին ժամանել հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի զոհերի հիշատակին, նաև՝ նկարահանելու Keep up with Kardashians ռեալիթի շոուի հերթական մասերը: