Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը բոլորովին վերջերս Իսպանիայից Հայաստան վերադառնալով՝ արդեն պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել. «Մեծ ծրագրերով վերադարձա հայրենիք եւ արդեն փորձում եմ կյանքի կոչել դրանք: Իհարկե, արդեն կան մի շարք պլաններ կապված նոր երգերի ձայանագրությունների եւ գործիքավորումների, համերգների հետ, բայց առաջին հերթին կզբաղվեմ նոր տեսահոլովակովս, որի նկարահանումները գուցե եւ սկսենք հանգստայան օրերին:
Պետք է ասեմ, որ երգը, որի հիման վրա պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակը, ամբողջովին նոր եւ դեռ չլսված է, այն շատ պոզիտիվ է, գունավոր եւ հիշվող: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես ինքս եմ, պետք է նկատեմ, որ այն գրել եմ Իսպանիայում, իսկ գործիքավորման եւ ընդահանուր պրոդյուսինգի աշխատանքները արվել են Լոս Անջելեսում՝ Արտեմ Վալտերի կողմից»,- նշեց Աստղիկն ու ընդգծեց, որ նոր տեսահոլովակի վրա աշխատելու է ռեժիսորական մեծ թիմ:
Շարունակությունը` այստեղ: