«EMPYRAY» խումբը երկրպագուների համար լավ նորություն ունի: Հայաստանյան սիրված ռոք խմբերից մեկն այսօր հանդիսատեսին կներկայանա նոր երգով ու տեսահոլովակով:

 

ESem.am-ի հետ զրույցում խմբի անդամ, դաշնակահարուհի Գիսանե Պալյանն ասաց, որ նոր երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Ապրիլյան». հեղինակը հենց Գիսանեն է:

 

 

Խմբի նոր աշխատանքի նկարահանումները տեղի են ունեցել տարբեր վայրերում՝ թե պավիլյոնային պայմաններում, թե բաց երկնքի տակ: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Պիրիմասիհին է: Ըստ Գիսանեի` ամեն ինչ շատ կազմակերպված ու արագ է տեղի ունեցել:

 

 

Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև փոքրիկներ`Դինա Արզումանյանը և Թոմ Պապյանը. ի դեպ, Դինան Գիսանեի և խմբի կիթառահար` Կարեն Արզումանյանի դուստրն է:

 

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս` Գիսանեն ասաց, որ այժմ իրենց խումբն ակտիվորեն աշխատում է: «Ծրագրված է սկսել նոր տեսահոլովակի նախապատրաստական աշխատաքները: Ստուդիայում մի քանի երգեր ձայնագրման ընթացքում են»,- հայտնեց դաշնակահարուհին: