Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը հայտնի է որպես ոճային, նորաձև աղջիկ։ Վերջերս նա սկսել է տարածել թևնոցների հավաքածու։ BlօgNews.am-ը նրա հետ զրուցել է նորաձևության, բրենդներից օգտվելու և բիզնես սկսելու մասին։


- Լիլիթ, Դուք հայտնի եք որպես ոճային հաղորդավարուհի, այս առումով խորհուրդներ ընդունո՞ւմ եք։


- Խորհուրդներ միշտ եմ ընդունում, սակայն մասնագիտական խորհրդին՝ իբրև լրագրող և հաղորդավար ավելի ուշադիր և հետամուտ կլինեմ, քան եթե ինձ խորհուրդ տան, թե ինչ հագնեմ առօրյայում։ Գուցե դա ի ծնե է գալիս. ճաշակի զգացողություն և համադրելու ունակություն քչից շատից ունեմ և կարողոնում եմ ինձ համար ընտրել այն, ինչը գեղեցիկ կնայվի։ Ինձ հաճախ են հարցնում՝ ո՞վ է ընտրում առօրյա լուքերդ, կարծում եմ՝ 21-րդ դարում, երբ ամեն քայլի վրա խանութներ կան, ավելորդ անգամ ոճաբաններին դիմելը ծիծաղելի է։ Չեմ սիրում, երբ ուրիշներին թվում է, որ ինձ կարող են խորհուրդ տալ, չեմ էլ սիրում ես խորհուրդ տամ ուրիշներին։ Միայն ամուսնուս և ամենամտերիմ ընկերուհուս խորհորդ կտամ։

 

Միայն միջոցառումների, իրադարձությունների շրջանակներում համագործակցում եմ ոճաբան Արամ Նիկոլյանի հետ և փորձում ենք կերպար ստանալ։

 

Շարունակությունը` այստեղ: