Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը ապահարզանի մասին փաստաթղթեր են ստորագրել: Փաստաթղթերը հանձնվել են դատարանի քննությանը:

 

Հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ զույգի բաժանվելու պատճառ են դարձել անլուծելի տարաձայնությունները: Դա հետ մեկտեղ նշվում Է, որ Փելթրոուն և Մարտինը շարունակում են պահպանել բարեկամական հարաբերությունները:

 

The Daily Mirror-ը ճշտում Է, որ զույգը պայմանավորվել Է հավասար կիսել ընդհանուր ունեցվածքը, որի արժեքը գնահատվում Է 180 մլն դոլար: Բացի այդ, նախկին ամուսինները համաձայնության են եկել երեխաների համատեղ խնամակալության հարցում:

 

Ապրիլին լրատվամիջոցները հաղորդել են, որ Փելթրոուն եւ Մարտինը ընտանեկան արձակուրդը երեխաների հետ անցկացրել են Մեքսիկայում:

 

Զույգի բաժանվելու մասին հայտնի Էր դարձել 2014 թվականի մարտին: Փելթրոուն եւ Մարտինը հայտնել են, որ այդ որոշումն ընդունել են մոտավորապես մեկ տարի խորհրդածելուց հետո: Ամուսինները միասին ապրել են շուրջ 12 տարի. նրանք ամուսնացել Էին 2003 թվականի դեկտեմբերին: Զույգն ունի երկու զավակ՝ դուստրը՝ Էփըլը եւ որդին՝ Մոզեսը: