Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը մի քանի տարի է, ինչ էկրաններին է: Հեռուստադիտողների մեջ նա տպավորվեց որպես «Դժվար ապրուստի» Սյուզկա և քչերը կհիշեն, որ Ժաննայի առաջին դերն իրականում «Դիմակահանդեսում» էր: ESem.am-ը բլից հարցազրույց է ունեցել Ժաննայի հետ :)

 


Ո՞րն է եղել առաջին դերդ սերիալներում:

- «Դիմակահանդես» հեռուստասերիալում մարմնավորում էի Ժաննա անունով մի աղջկա: Մոտ մեկ ամիս եմ էկրաններին եղել այդ դերով:

 

-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն քեզ համար:

- Ճակատագրական. ես ծանոթացա իմ թիմի հետ:

 

«Հարազատ թշնամին» ավարտվեց: Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար: 

-Դեռ մեկ օր է, ինչ սերիալը վերջացել է և դեռ չեմ որոշել առաջիկա անելիքներս:

 

 

Ավելի հաճախ ներկայացել ես սերիալներումԴրանք չափազանց շատ են քննադատվում:Վրդովվո՞ւմ ես դրանից:

- Ոչ, որովհետև եթե մի բան նոր է և ուշադրության կենտրոնում, անպայման ունենում է հակառակ բևեռն ու հայտնվում է քննադատությունների կիզակետում: Դրանից չեմ նյարդայնանում, որովհետև հաճախ քննադատում են մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն թեմային, ոլորտին, մարդիկ, ովքեր կցանկանային նկարահանվել այդ սերիալներում կամ ստեղծել դրանք:

 

-Քեզ հաճա՞խ են նույնացնում կերպարներիդ հետ:

-Այո, այդ անուններն ինձնից անբաժան են՝ այն ժամանակ Սյուզկա էին ասում, հիմա՝ Ժենի: Թեև կան մարդիկ, ովքեր մինչ օրս ինձ ասում են՝ Սյուզկա:

 

-Դա քեզ նյարդայնացնո՞ւմ է:

- Ոչ, ընդհանրապես: Ինձ միայն աննորմալ երևույթներն են նյարդայնացնում:)

 

 

-Այժմ թատրոնում զբաղվածություն ունե՞ս:

- Մենք ամեն ամիս խաղում ենք Իրինա Հարությունյանի բեմադրած «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացումը: Առաջիկայում երևի ևս մեկ  անգամ կխաղանք այդ ներկայացումը:

 

Գլխավոր դեր խաղալը կարևո՞ր է քեզ համար:

- Ոչ, ինձ համար դա էական չէ: Ցանկացած պարագայում դու պետք է լրջորեն և սիրով մոտենաս աշխատանքիդ:

 

-Ո՞ր դերն ես առանձնահատուկ  համարում քո խաղացանկում:

-Ժենիին բոլորից շատ սիրեցի: Երևի թե բոլորից շատ էր նման ինձ՝ իր քայլերով և մտածելակերպով, գուցե նաև այն պատճառով, որ այս դերը մարմնավորելը համընկավ կյանքիս խաղաղ և հետաքրքիր փուլի հետ:

 

 

-Ո՞րն է ամենամեծ ձեռքբերումդ:

-Իմ կողքին գտնվող հավատարիմ մարդիկ: Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, բայց եթե դու ունես հավատարիմ մարդ, նա միշտ կողքիդ կլինի:

 

-Իսկ ամենամեծ բացթողո՞ւմդ:

-Ես իմ կյանքում շատ ժամանակ եմ վատնել իլուզիաների վրա: Հիմա փորձում եմ ավելի ռեալ նայել ամեն ինչին և չառաջնորդվել դատարկ բաներով: Այժմ աշխատում եմ ինձ վրա և փորձում եմ ավելի բաց աչքերով ապրել:

 

Ի՞նչ է պետք քեզ՝ երջանկության համար:

-Արդարությունն և խաղաղությունն ինձ բավական են:

 

Հիմա երջանի՞կ ես:

-Կյանքում լինում են պահեր, երբ քեզ զգում ես շատ երջանիկ կամ շատ դժբախտ, բայց գլոբալ առումով ես երջանիկ եմ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը